Մի քանի շաբաթ մտերմիկ զբոսանքներից հետո Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ուրբաթ երեկոյան պաշտոնապես հայտնվեցին տեսախցիկների առջև արդեն կարմիր գորգի վրա ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում Բեն Աֆլեքի «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում:
Նրանց նկատել էին Վենետիկում անգամ մինչև կարմիր գորգի վրա իրենց պաշտոնական երևալը: Իսկ արդեն պրեմիերային ժամանելիս Բեն Աֆլեքը ձեռքով ողջունեց հավաքված մարդկանց։ Զույգի համբույրներով և գրկախառնություններով լի հանդիպումները չէին վրիպում տեսախցիկներից դեռևս ամռան սկզբից։ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերսկսել են իրենց սիրավեպը մայիսին ՝ 2004թ -ի բաժանումից 17 տարի անց:
Զույգը հանդիպել էր 2000 թ-ին, սակայն 2003 թ․-ին նախատեսված իրենց հարսանիքը նրանք չեղարկել էին, իսկ արդեն 2004թ -ին՝ պաշտոնապես բաժանվել։ Բաժանումից հետո 2004 թ․-ին Ջենիֆեր Լոպեսը ամուսնանում է երգիչ Մարք Էնթոնիի հետ, իսկ Բեն Աֆլեքը 2005թ․-ին ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ։ Տարիներ անց նրանք երկուսն էլ ամուսնալուծվում են։ Համաձայն որոշ աղբյուրների՝ այս անգամ զույգը նախատեսում է ավելի երկարաժամկետ պլաններ իրենց հարաբերություններում։
Նմանատիպ այլ հրապարակումներ
"Շատ Աշխատել"— Խորհուրդ են Տալիս Հանրահայտ Մարդիկ
Հայաստանը Օլիմպիական Խաղերին Կմասնակցի նաև Գեղասահքում
Որո՞նք են Զբոսաշրջիկների Ամենասիրելի Վայրերը Հայաստանում
4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից